ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Խցանումները թեթևացնելու ճանապարհային քարտեզ

Խցանումները թեթևացնելու ճանապարհային քարտեզ
23.09.2024 | 14:42

Գաղտնիք չէ, որ ամեն օր Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Երևանի գերկենտրոնացման արդյունքում աշխատում են Երևանում, բախվում են ժամեր տևող խցանումների խնդրին, որն արդեն իսկ վերածվել է հիմնախնդրի:

Ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու ձգտումը, օժանդակ ճանապարհների բացակայությունը և անընդհատ ավելացող նորակառույցների շահագործումը հանգեցնելու են նրան, որ շուտով Երևանում շարժվելը լինելու է անհնարին, քանի որ Երևանը դառնալու է անվերջ խցանումների քաղաք:

Այս իրավիճակից դուրս գալու ամենադյուրին ու արդյունավետ ճանապարհը նախարարությունների տեղափոխումն է մարզեր, սակայն, քանի որ դա քիչ հավանական է, առաջարկեմ մի այլ էֆֆեկտիվ տարբերակ ևս:

Գաղտնիք չէ, որ Երևանում աշխատում են ոչ միայն երևանցիները, այլև Սևանից, Աբովյանից, Հրազդանից, Աշտարակից, Արտաշատից, Վաղարշապատից, Արմավիրից, Մեծամորից, Մասիսից ու այլ քաղաքներից ամեն օր Երևան ժամանող մեր հայրենակիցները. ու բոլորի համար աշխատանքի մեկնարկի ժամ է սահմանված 09:00-ը, հետևաբար, օրական մոտ 1 մլն կամ ավելի մարդ միաժամանակ ունի աշխատավայր հասնելու խնդիր` մեքենայով կամ հանրային տրանսպորտով, մինչդեռ աշխատանքային ժամի մեկնարկի փոփոխությունը կարող է շտկել ու մեղմել խցանումների այդ խնդիրը:

Ողջամիտ է, որպեսզի մարզում գրանցում կամ փաստացի մարզում բնակվող քաղաքացիների համար Երևանում աշխատանքային օրվա սկիզբ սահմանվի ժամը 09:00-ն, ավարտը` 18:00-ն, իսկ երևանաբնակ մեր հայրենակիցների համար` համապատասխանաբար 10:00-ն և 19:00 կամ 10:30 և 19:30-ը:

Փորձեմ հիմնավորել սա. Նախ՝ սրանով կմեղմվի ճանապարհային հանգույցներում խցանումը և մեքենաների միաժամանակյա հոսքը, երկրորդիվ` մարզերի բնակիչները էապես ավելի երկար ճանապարհ են հատում Երևան ժամանելու համար, քան՝ երևանաբնակ անձինք: Միաժամանակ այսկերպ երևանաբնակ անձանց կտրվի «ավելի երկար առավոտ»` կենցաղային հարցերը լուծելու համար, իսկ մարզաբնակ քաղաքացիներին` ավելի երկար երեկո:

Երևանում նման աշխատանքային գրաֆիկի սահմանման պարագայում, միջին հաշվարկներով, առավոտյան և երեկոյան խցանումները երկու անգամ կկրճատվեն, ինչը թույլ կտա թե´ մարզաբնակ, թե´ երևանաբնակ քաղաքացիներին ավելի շատ ժամանակ անցկացնել տանը` այն անիմաստ խցանումների վրա վատնելու փոխարեն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ